Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2575 նոր դեպք, 7 մարդ մահացել է
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 5-11-ը, կատարվել է ընդհանուր 7446 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2575 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 2172 հիվանդ, մահվան 7 դեպք է գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 439 302 դեպք, որոնցից 425 531 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3410 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8669 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 353 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 198 646 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի կեսերից կորոնավիրուսի ավելի շատ դեպքեր կունենանք. Գայանե Սահակյան
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2329 նոր դեպք, 7 մարդ մահացել է
- Վրաստանում մեկ շաբաթում արձանագրվել է կորոնավիրուսի 13 737 նոր դեպք, մահացել է 3 մարդ
- Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2124 դեպք. մահացել է 7 մարդ
- Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1713 նոր դեպք, 6 մարդ մահացել է
- Մեկ շաբաթում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 729 նոր դեպք
- Օգոստոսի 1-7. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք, 2 մարդ մահացել է