Քաղաքական 11:33 12/09/2022 Հայաստան

Աժ-ում իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է ազգային և պետական շահը. Իշխան Սաղաթելյան

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են այսօր մեկնարկած Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստը։ Ընդդիմադիրները  համատեղ «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով հանրային քննարկում են իրականացնում։

Քննարկումը մեկնարկեց Հայաստանի օրհներգով։

«Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ  Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այս դահլիճում գտնվում են  տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մտավորականներ, գիտնականներ, փորձագետներ, մարդիկ, ովքեր խորությամբ հասկանում են  Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների բնույթը, կարողանում են  առաջնային օրակարգերը տարբերակել երկրորդականից, իրենց աշխատանքով, իրենց պայքարով ծառայել և ծառայում են Հայաստանին ու հայ ժողովրդին։

«Հայաստանի  կարևոր և առաջնային բոլոր օրակարգերով մենք նախաձեռնելու ենք նմանատիպ քննարկումներ խորհրդարանից դուրս ավելի ներկայացուցչական կազմով՝ ավելի խորությամբ, բովանդակային քննարկումներ ունենալու և լուծումներ առաջարկելու ակնկալիքով»,- ասաց Ի.Սաղաթելյանը։

Ըստ նրա, այսպիսի ձևաչափերն են, որ ի վերջո դառնում են ճգնաժամային իրավիճակներին լուծում տվող, նաև այդ լուծումներն իրական քաղաքական ու ազգային օրակարգ դարձնող  կենտրոններ, որոնք  անհրաժեշտ պահին կարող են նաև առաջնորդողի դերակատարում ստանձնել։

«Այսօր իր աշխատանքներն է  սկսել Հայաստանի ութերորդ գումարման Ազգային ժողովը։ Ազգային ժողով, որը ձևավորվել է  2020 թվականի պատերազմից հետո ստեղծված իրականությունում, իրականություն, որը մեզ պարտադրում էր լինել ավելի կազմակերպված, բոլոր ուժերը պետք է ջանքեր գործադրեն մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար։

Թվում էր՝ բոլոր գումարման ԱԺ-ներից այս ԱԺ-ն պետք է տարբերվեր իր բացառիկ պետականությամբ, ամեն ջանք գործադրեր երկիրն այս վիճակից դուրս բերելու ուղղությամբ։

Սակայն  պարտության և ամոթի մարմնացման ձեռքով այս ԱԺ-ն դարձավ և, վստահ եմ, որ պատմության մեջ կմնա որպես  նորանկախ Հայաստանի ամենախայտառակ գումարման Ազգային ժողովը, որտեղ իշխող  մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է ազգային և պետական շահը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով, այս նույն վայրկյաններին,  երբ Հայաստանի փորձագիտական, մտավորական, հասարակական, քաղաքական  դաշտի ներկայացուցիչները քննարկում ենք հայ ժողովրդի առջև  ծառացած իրական մարտահրավերները, ԱԺ շենքի պատերի ներսում շարունակվում է  կրկես հիշեցնող էժանագին շոուն։

«Ուստի մեկ անգամ ևս ցանկանում եմ անդրադարձ կատարել ԱԺ աշխատանքները բոյկոտելու մեր որոշմանը։

Հայաստանի իրական և առաջնային օրակարգը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն է, որը պահանջում է  ազգային պետական ուղեգծի հաստատում։ Մենք  մեր հարյուր հազարավոր քաղաքացիներից մանդատ ենք ստացել հենց այս օրակարգը պաշտպանելու համար։

Հայաստանի օրվա իշխանությունները և նրա կցորդ Ազգային ժողովի մեծամասնությունը ոչ միայն  չեն սպասարկում այդ օրակարգը, այլև աշխատում են դրա դեմ՝  նոր սպառնալիքներ ստեղծելով մեզ համար։

Այսօր ԱԺ-ում կա ամեն ինչ, բացի հայ ժողովորդի, Հայաստանի և Արցախի շահերի պաշպանությունից։  Հադրութի և Շուշիի դեօկուպացիա խոստացած և նաև դրա համար քվե ստացած քաղաքական մեծամասնությունը հրաժարվում է ԱԺ-ում դեմ  արտահայտվել օկուպացված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագրին։
Ազգային ժողովի այսօրվա՝ այսպես կոչված մեծամասնությունը հրաժարվում է  մասնակցել ընդդիմության կողմից հրավիրված արտահերթ նիստին, որտեղ  պետք է ընդունվեր հայտարարություն Հայաստանի կարմիր գծերի մասին, մասնավորապես, հայտարարվեր, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Ուրեմն  հարկավոր է նրանց մենակ թողնել թշնամու օրակարգը սպասարկելու իրենց ընտրության մեջ։ Հայաստանի թշնամիները, միջազգային հանրությունը պետք է հստակ տեսնեն ու հասկանան, որ հայ ժողովուրդը, Հայաստանի, Արցախի բոլոր քաղաքական առողջ ուժերը տեր են իրենց հայրենիքին և «Քաղաքացիական պայմանագիրը» Արցախը  վաճառելու գործում գտնվում է միայնակ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով, իրենք պատկերացնում են, թե ինչպես պետք է 5000-ամյա մեր ժողովուրդը ալեկոծ ծովում շարունակի իր նավարկությունը, բայց  նաև քաջ գիտակցում են, որ նավի ղեկին եթե շարունակի մնալ նման իշխանություն, նավն անընդհատ հանդիպելու է խութերի, ի վերջո կործանվելու է։

«Այս իշխանության նպատակը ոչ թե  նավի և անձնակազմի փրկությունն է, այլ այդ  նավի ղեկին տիրելն ու իրենց անձնական փրկությունը։ Հետևաբար մեզ պետք է նոր նավապետ և նոր ուղղություն։

Ուստի ստեղծված իրավիճակից ելքը շարունակում է մնալ նոր կառավարության ձևավորումը, Հայաստանի անվտանգային մարտահրավերներին համահունչ փրկության ծրագրի ներկայացումը և իրագործումը»,- ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ «Դիմադրության» շարժումն ամբողջ աշխարհին առնվազն նվազագույն պահանջը կարողացել է տեղ հասցնել, որ օրվա իշխանությունը չունի մանդատ հայ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու կամ խաղաղության անվան տակ նոր կապիտուլյացիա ստորագրելու։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}