Եղիսաբեթ II-ի մահից հետո արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթը, դարձել են միլիարդատեր
Արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, դարձել են միլիարդատեր Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահից հետո։ Այս մասին գրում է «Միր 24»-ը՝ հղում անելով The Daily Star բրիտանական տաբլոիդին:
Ինչպես նշվում է, Ուիլյամը ժառանգել է Քորնուոլի դուքսի տիտղոսը և դարձել Քորնուոլի և Քեմբրիջի դուքս, իսկ նրա կինը՝ Քորնուոլի և Քեմբրիջի դքսուհի։ Բացի այդ, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը իր որդուն Ուիլյամին հռչակել է Ուելսի արքայազն, իսկ կնոջը՝ արքայադուստր։
Հրատարակության տվյալներով՝ նոր տիտղոսները ստանալուց հետո Ուիլյամի կարողությունը կաճի մինչև 1,1 միլիարդ ֆունտ ստեռլինգով։ Հստակեցվում է, որ դքսական կոչումը նշանակում է ստանալ տարբեր ակտիվներ, ինչպես նաև հողեր, գետեր և անտառներ։
Ներկայումս Ուելսի արքայազնն ու արքայադուստրն ունեն 128 հազար ակր հող Անգլիայի և Ուելսի 20 կոմսություններում (Դարտմուր, Դևոն, Քենթ, Դորսեթ, Կարմարթենշիր, Նոթինգհեմշիր և այլն):
Հիշեցնենք, որ Եղիսաբեթ II-ը մահացել է սեպտեմբերի 8-ին 96 տարեկան հասակում, Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում։ Նա կառավարեց ամենաերկարը բրիտանական պատմության մեջ՝ 70 տարի 7 ամիս: Սեպտեմբերի 9-ից երկրում համազգային սուգ է հայտարարված։ Հուղարկավորությունը նշանակված է սեպտեմբերի 19-ին։ Անգլիայի թագավոր է հռչակվել թագուհու որդին՝ Չարլզ III-ը։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանացիներին խնդրել են Եղիսաբեթ II-ի հիշատակին խաղալիք արջուկներ չբերել Բուքինգհեմյան պալատ
- Կառլ III-ը կարող է լինել Բրիտանիայի վերջին թագավորը. Փորձագետ
- Կառլ III-ը պաշտոնապես հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագավոր
- Մեծ Բրիտանիայի թմրավաճառները նվազեցրել են թմրամիջոցների գները՝ ի նշան Եղիսաբեթ II թագուհու հիշատակի
- Բրունեյի սուլթանը Եղիսաբեթ II թագուհու մահից հետո դարձել է աշխարհի ամենաերկարակյաց միապետը
- Եղիսաբեթ II-ի մահից հետո «Թագը» սերիալի նկարահանումները դադարեցվել են
- Շաբաթ օրը Չարլզ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի թագավոր
- Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը. Բի-Բի-Սի
- Լիզ Թրասը հայտնել է, որ ամբողջ Բրիտանիան մտահոգ է Եղիսաբեթ 2-րդ թագուհու առողջության մասին լուրերով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան