ՈւԵՖԱ-ն չեղարկել է «Արսենալ»-ՊՍՎ հանդիպումը
Եվրոպա լիգայի խմբային փուլի անգլիական «Արսենալի» և հոլանդական ՊՍՎ հանդիպումը չեղարկվել է։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ պաշտոնական կայքը։
Նման որոշում է ընդունվել այն պատճառով, որ ոստիկանների պակաս կա, ինչպես նաև կազմակերպչական խնդիրները Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության նախօրեին, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։
Խաղը պետք է կայանար սեպտեմբերի 15-ին։ Դեռ հայտնի չէ, թե երբ կկայանա հանդիպումը, այս մասին կհայտարարվի ավելի ուշ։
Ավելի վաղ թագուհու մահվան պատճառով հետաձգվել էին Անգլիայի Պրեմիեր լիգայի յոթերորդ տուրի հանդիպումները։
Հարակից հրապարակումներ`
- Եղիսաբեթ II-ի մասին կովի էմոջիով Շերի հակասական մեկնաբանությունը բարկացրել է երկրպագուներին
- Մեծ Բրիտանիայի թմրավաճառները նվազեցրել են թմրամիջոցների գները՝ ի նշան Եղիսաբեթ II թագուհու հիշատակի
- Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ Լոնդոնի եկեղեցական պատարագին մասնակցել է մոտ 2 հազար մարդ
- Եղիսաբեթ II-ի մահից հետո «Թագը» սերիալի նկարահանումները դադարեցվել են
- Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը. Բի-Բի-Սի