Ժամանակակից ստրկության զոհերի թիվը հասել է 50 մլնի
Ժամանակակից ստրկության հետևանքով 50 մլն տուժած կա։ Նման տվյալ է հրապարակել «Ժամանակակից ստրկության վերաբերյալ գլոբալ գնահատական» (Global Estimates of Modern Slavery) զեկույցում։ Նրանցից 28 մլն-ը զբաղվում է հարկադիր աշխատանքով, 22-ը մլնը գտնվում է հարկադիր ամուսնության մեջ։
Վերջին հինգ տարվա ընթացքում ժամանակակից ստրկության զոհերի թիվն էականորեն աճել է։ 2021-ին նրանց թիվը 10 մլն-ով ավելի է, քան 2016-ին։
Այս առումով կանայք և երեխաները մնում են առավել խոցելի: Նշվում է, որ ժամանակակից ստրկությունը հանդիպում է աշխարհի բոլոր երկրներում:
Հարկադիր աշխատանքի դեպքերից կեսից ավելին (52 տոկոսը) և հարկադիր ամուսնությունների մեկ քառորդը գրանցվել են միջինից բարձր կամ բարձր եկամուտ ունեցող երկրներում:
Հարկադիր աշխատանքի 86 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։ Դրանց 23 տոկոսը վերաբերում է գործարար նպատակով սեռական շահագործման դեպքերին, որի զոհերի գրեթե չորս հինգերորդը կանայք և աղջիկներ են:
Հարկադիր աշխատանքով զբաղվողների 14 տոկոսը դա անում է պետության պարտադրանքով։ Ստիպված աշխատանքում ներգրավված մարդկանց մեկ ութերորդը կամ 3,3 միլիոնը երեխաներ են։ Նրանց կեսից ավելին սեռական շահագործման է ենթարկվում կոմերցիոն նպատակներով։
Ինչ վերաբերում է հարկադիր ամուսնություններին, ապա դրանց թիվը 2016-ի համեմատ ավելացել է 66 մլն-ով՝ կազմելով 22 մլն։ Հարկադիր ամուսնությունների թիվն իրականում կարող է ավելի մեծ լինել՝ պայմանավորված է հատկապես մինչև 16 տարեկան երեխաների ամուսնության դեպքերով, քանի որ անչափահասները չեն կարող ամուսնության վերաբերյալ օրինական համաձայնություն տալ։
Դեպքերի ճնշող մեծամասնությունը՝ավելի քան 85 տոկոս կատարվում է հարազատների ճնշման ներքո։ Հարկադիր ամուսնությունների երկու երրորդը՝ 65 տոկոսը տեղի է ունենում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Դրանք առավել տարածված են Արաբական երկրներում, որտեղ յուրաքանչյուր 1000 բնակչից 4,8-ը հարկադիր ամուսնության մեջ է: