ՀԽՍՀ-ն ավելի հանդուրժող էր այլախոհների նկատմամբ, քան «ժողովրդավարական, ազատ, անկախ» Հայաստանը․Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Խորհրդային Հայաստանի իմ ամենավառ հիշողություններից են,թեկնածուական մինիմում քննություն հանձնելու համար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր,ԳԱ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, Համալսարանի դասախոս Սուրեն Ավետիսյանի դասախոսությունները։
Սուրեն Ավետիսյանը սովորական դասախոս չէր, այլ իսկապես փիլիսոփա, ազատ մտածող,բազմակողմանի զարգացած,ազգային մտածողությամբ, նաև արմատական այլախոհ։ Դասախոսությունների ժամանակ նա քարը քարի վրա չէր թողնում մարքս-լենինյան կոչված փիլիսոփայությունը։
Եվ ի՞նչ․․․Սուրեն Ավետիսյանը շարունակում էր պաշտոնավարել և դասախոսություններ վարել։ Եվ դա ոչ թե գորբաչովյան, այլ բրեժնևյան շրջանում։
Ինչու՞ հիշեցի այս ամենը, շատ պարզ ՝ Սերժ Սրապիոնյանին, Ռուբեն Մելիքյանին Համալսարանից հեռացնելու պատճառով։
Փաստորեն հետստալինյան ՀԽՍՀ-ն ավելի հանդուրժող էր այլախոհների նկատմամբ, քան «ժողովրդավարական, ազատ, անկախ» Հայաստանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան