Արամ Սարգսյան. Պետք է կանխել խաղաղության պայմանագրի կնքումը
«Խաղաղության գործընթացի հետ կապված մեր միակ օրակարգն է թույլ չտալ, որ այդ պայմանագիրը կնքվի»,-ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ ելույթ ունենալով «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ հրավիրած «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով հանրային քննարկմանը։
Նրա խոսքով, հանձնարարվել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր պայմանագրի տեքստը պատրաստ լինի, այն կնքվելուց հետո, Ադրբեջանը ռուսաստանին համոզիչ կերպով առաջարկում է իր խաղաղապահ ուժերը դուրս բերել Արցախից։
«Այս սցենարն արդեն Ադրբեջանը պատրաստել է։ Եվ դա կարող է լինել արդեն դեկտեմբեր ամսին։ Ես որևէ բան չեմ ավելացնում այն ամենին, ինչ կա իրականության մեջ։ Մեր խնդիրն է կանխել սա, կանխել նշանակում է հեռացնել այս իշխանությանը։ Հույս ունենալ, որ խոսքով, հանրահավաքով այս իշխանությանը որևէ բան կարող ենք ստիպել, պարտադրել, պետք չէ, առաջիկա ամիսներին ռազմավարությունը պետք է լինի այն, թե ինչպես իշխանությունից հեռացնել այս մարդուն ու նրա թիմին»,-ասաց Արամ Սարգսյանը։
Քաղաքական գործիչն ասաց՝ Ադրբեջանի ախորժակն օր օրի մեծանում է, դրա ապացույցներից մեկն էլ Զանգելանում օդանավակայանի բացումն է։
«Նույնիսկ եե ռազմական փորձագետ չես, պարզ է, թե ինչ է կատարվում։ Ցանկանում են Նախիջևանի, Զանգելանի ու Ֆիզուլիիս կողմից կտրել Սյունիքը։ Սա ֆանտաստիկա չէ, առավել ևս, երբ Հայաստանը դաշնակցի հետ չի անում ամեն բան, որ հարաբերությունները վստահելի լինեն։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, մեր ռազմավարական դաշնակցի մոտ չկա վստահություն այսօրվա իշխանության նկատմամբ։ Ուրեմն, ի՞նչն է մեր փրկությունը։ Մեր փրկությունը ազգային միասնությունն է, մենք պետք է կարողանանք ֆակտոր դառնալ, ինչը կարող է վախեցնել մեր թշնամիներին»,-ասաց Դեմկուսի նախագահը։
Նրա խոսքով, միայն իշխանությունն ու եկեղեցին կարող են միաբանել հայ ժողովրդին, խնդրանքով արդեն դիմել են Վեհափառին։
«Եթե ստացվի այս ուղին անցնել ու մեզ հաջողվի համահայկական համաժողով հրավիրել, ապա այն պետք է ցուցաբերի միասնություն ու մշակի անհրաժեշտ ռազմավարություն։ Բացի այդ պետք է բարեկամ երկրների ճիշտ հարաբերություններ կառուցել»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանափոխությունը ոչ միայն ու ոչ այնքան ներքաղաքական, որքան անվտանգային հարց է. Սեյրան Օհանյան
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի ու Արցախի անվտանգության համար առաջին սպառնալիքն այս իշխանությունն է
- Աժ-ում իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է ազգային և պետական շահը. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան