Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն
Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն։ Ալեքսանյանը եզրափակչում 5։1 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովին։
Այսպիսով, Արթուր Ալեքսանյանն աշխարհի քառակի չեմպիոն է։ Նա աշխարհի առաջնություններում չեմպիոնի տիտղոսին էր արժանացել 2014, 2015 և 2017 թվականներին։
Հարակից հրապարակումներ`
- Մալխաս Ամոյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Արթուր Ալեքսանյանը՝ եզրափակչում
- Արթուր Ալեքսանյանը հաղթել է թուրք մրցակցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան