Ռուբեն Վարդանյանը թող ցույց տա, թե իր 1 միլիարդ դոլար եկամուտից, որ երկրում է 200 միլիոն հարկ վճարել․ Թարվերդյան
«Ռուբեն Վարդանյանը թող ցույց տա, թե իր 1 միլիարդ դոլար եկամուտից, որ երկրում է 200 միլիոն հարկ վճարել: Առաջարկում եմ այս հարցին պատասխանել, քանի որ նրան մեղադրել էին փողերի լվացման միջոցով միլիարդներ ստանալու մեջ»,- Tert.am-ի «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։
Նրա խոսքով, ճգնաժամային պայմաններում բիզնես միտքը տեղափոխվում է քաղաքական դաշտ, որտեղ ինքնաիրացվելու ավելի մեծ հնարավորություն ունի։
«Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ չի հեռանա Արցախից, մինչև Արցախի հարցը չլուծվի։ Առաջարկում եմ նրան ստանալ Արցախի քաղաքացիություն։
Ռուբեն Վարդանյանն աջակցում է «Ապրելու երկիր» կուսակցությանը, թող մտնի այդ կուսակցության կազմ, որ Հայաստանի օրենսդրությամբ իր եկամուտների հայտարարագիր ներկայացնի։ Բիձինա Իվանիշվիլիի մոդելը Հայաստանում չի աշխատելու։
Ժողովուրդը Հայաստանում նման մարդկանց ասում է, եղբայր, այնտեղ միլիարդները ստեղծել էիք, վայելեք, ուզում եք փողով առնե՞ք իշխանությունը։ Չի լինելու, էս երկրում չի կարողանալու որևէ մեկը փող տա տարբեր տեղեր ու առնի իշխանությունը։ Վարդանյանն ասում է, եթե ժողովուրդը խնդրի, իշխանությունը կվերցնեմ։ Ժողովուրդը իրեն չի խնդրելու»,-նշել է Թարվերդյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Նոր» Բրիտանիան, «արցախցի» Ռուբեն Վարդանյանն ու «հին» Ադրբեջանը Անժելա Էլիբեգովայի հետ հարցազրույցում
- «Փաստ». Ռուբեն Վարդանյանի քայլը կարող է լինել Փաշինյանին հակադրվելու փորձ
- Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և մեկնել Արցախ
- «Հնարավո՞ր է փողերի լվացման գործընթացում ներգրավված է եղել Ամերիաբանկը». Անպատասխան մնացած հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին