Էդգար Ղազարյան. Այս նստաշրջանը պետք է նշանավորվի միայն դրանով
Քաղաքական-հասարկական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Այսօր Խաչվերաց տոնին հաջորդող մեռելոց է։ Խորհրդանշական է, որ խաչի դեմ պայքարի դուրս ելած, խաչերն անարգող և դրանք հանելու հանձնարարություն տված, բազմաթիվ քրիստոնեական սրբավայրեր թշնամուն հանձնած Նիկոլ Փաշինյանին դեռևս աջակցող մի քանի տասնյակ մարդիկ Կոզեռնի գերեզմանոցի տարածքում կազդարարեն Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկը։
Այդ նստաշրջանը պետք է նշանավորվի միայն դրանով, որ այդ մարդկանց մեծ մասը կապաշխարհեն, դարձի կգան և կօգնեն մեզ իշխանությունից վռնդելու հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն` Նիկոլ Փաշինյանին, փրկելով ոչ միայն մեր երկիրը, այլև իրենք իրենց։ Այն` մահից դեպի կյանք, գերեզմանից դեպի կանգուն խաչ արշավի խորհուրդ պետք է ունենա»։