Պատերազմ է սպասվում Սյունիքում, թիրախ է դառնալու նաև Վարդենիսը. Էդգար Ղազարյան
«Այն, որ օգոստոսի 31-ից հետո ԱԳՆ-ն տարակարծություն հայտնեց ձեռքբերված պայմանավորվածությունների վերաբերյալ, արդեն նշանակում է, որ առաջիկայում պատերազմ է լինելու Սյունիքում»,- «Հայաստանի իրական օրակարգը. Հայաստան և Արցախ. անվտանգային ահագնացող սպառնալիքներ» քննարկման ժամանակ ասաց «Անկախություն» շարժման առաջնորդ Էդգար Ղազարյանը։ Նա չբացառեց, որ դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին՝ նկատի ունենալով կլիմայական գործոնները և երկու տարի առաջվա պատերազմի օրացույցը։
Նա հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Ալիևի այն հայտարարությունը, որ եթե բանակցությունների արդյունքում չստանա իր համար ցանկալի միջանցքը, ապա այդ խնդիրը լուծելու է ռազմական ճանապարհով։
«Չի եղել որևէ հակադարձություն ոչ միջազգային հանրության, ոչ հայկական կողմից, որը կստիպի նրան ձեռնապահ մնալ այդ արկածախնդրությունից։
Պատերազմ է սպասվում Սյունիքում, թիրախ է դառնալու նաև Վարդենիսը, չի բացառվում առաջիկայում հայ-ադրբեջանական սահմանը սկսվի Արենի գյուղից և սրան դիմակայելու համար մեր քննարկումներն այլևս բավարար չեն դրան դիմակայելու համար»,- ասաց նա։
Քաղաքական գործչի խոսքով, հայ ժողովորդի ամենամեծ թշնամին խաբերությամբ զավթել է ժողովրդի իշխանությունը և այն ծառայեցնում է թշնամու շահերին։
«Նրա դեմ պայքարն այլևս քաղաքական պայքար չի կարող լինել, պետք է լինի ազգային ազատագրական պայքար։ Այստեղ միայն պատգամավորները, որոշակի ֆորմալ կարգավիճակ ունեցող գործիչները բավարար չեն մեր պետության ամենամեծ սպառնալիքը չեզոքացնելու համար»,- նշեց Է.Ղազարյանը՝ խնդրելով պատգամավորներին վերադառնալ պառլամենտ՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու օրակարգով։
Հարակից հրապարակումներ`
- Ասացինք՝ «Զարթնիր Լաո», Լաոն զարթնեց և քանի ամիս է տառապում է անքնությամբ. Ռուբիկ Հակոբյան
- Սիմոնյանն ու Փաշինյանը ի՞նչ ծափ տալու առիթ ունեն. Սաղաթելյան
- Գնալով բացահայտ է դառնում՝ թշնամին դրսից, օրվա իշխանությունը ներսից նույն քաղաքականությունն են տանում. Ռուստամյան
- Արամ Սարգսյան. Պետք է կանխել խաղաղության պայմանագրի կնքումը
- Իշխանափոխությունը ոչ միայն ու ոչ այնքան ներքաղաքական, որքան անվտանգային հարց է. Սեյրան Օհանյան
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի ու Արցախի անվտանգության համար առաջին սպառնալիքն այս իշխանությունն է
- Աժ-ում իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է ազգային և պետական շահը. Իշխան Սաղաթելյան