Կիևին բայրաքթարներ մատակարարող Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսում է հումանիտար օգնության մասին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կիրակի օրը՝ սեպտեմբերի 11-ին, հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի և Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ, որի մասին մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ զրույցի մասնակիցները մտքեր են փոխանակել հումանիտար օգնության և հացահատիկի մատակարարումների վերաբերյալ, ինչպես նաև գոհունակություն են հայտնել Ստամբուլում Համատեղ կոորդինացիոն կենտրոնի աշխատանքից։
«Բացի այդ, ընդգծվել է, որ ուկրաինացի ժողովրդին տրամադրվող մարդասիրական օգնությունը կշարունակվի»,- ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայից արտահանվող հացահատիկի ծավալը հասել է գրեթե 2,5 մլն տոննայի
- Զելենսկին Հալուկ Բայրաքթարին պարգևատրել է Ուկրաինայի «Պատվո շքանշան» 1-ին աստիճանի մեդալով
- Պեսկովը Թուրքիան անվանում է «բարեկամ երկիր»
- Մենք Ուկրաինայի կողքին ենք. թուրքական «Baykar»-ը բացառել է Ռուսաստանին ԱԹՍ-ների մատակարարումը
- Ուկրաինային Լիտվայից ուղարկած «Բայրաքթար»-ը Թուրքիան անվճար էր հատկացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան