ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել ԵՄ որոշ երկրների նոր էներգետիկ քաղաքականության վերաբերյալ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի տեղակալ Նադա Ալ-Նաշիֆը հայտնել է, որ ՄԱԿ-ը մտահոգված է ԵՄ որոշ երկրների որոշմամբ՝ վերսկսել հանածո վառելիքի արտադրությունը էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար։ Այս մասին գրում է «Գազետա․ռու»-ն։
«Եվրոպայի որոշ երկրներ վերսկսել են հանածո վառելիքի արտադրությունը էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար: Այս քաղաքականությունը կարելի է հասկանալ, բայց այն չպետք է երկար տևի, քանի որ այն աղտոտում է շրջակա միջավայրը», - ասել է Ալ-Շարիֆը:
Նրա խոսքով ՝ Եվրոպան պետք է անցնի էկոլոգիապես մաքուր էներգիայի և չպետք է «կենտրոնանա հանածո վառելիքի վրա»:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը Շոլցի հետ կքննարկի եվրոպական էներգետիկ ճգնաժամը
- ԱՀԿ-ի նախկին ղեկավարի տեղակալ. Ուկրաինայում հակամարտության ձգձգումը համաշխարհային ճգնաժամ կառաջացնի
- Մեծ Բրիտանիայում կանխատեսում են, որ ճգնաժամի պատճառով աղքատ քաղաքացիների թիվը կավելանա 3 միլիոնով
- Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է ճգնաժամի պատճառով «ռազմական տնտեսության» անցնելու մասին
- Bloomberg-ը հաշվարկել է էներգետիկ ճգնաժամից Եվրոպայի կորուստները
- Գերմանիայի կանցլեր. Անհրաժեշտ է նախապատրաստվել էներգակիրների գների բարձրացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան