Ավագանին կքննարկի Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու հարցը
Սեպտեմբերի 13-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Օրակարգում է քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին: Ելնելով վերոգրյալից` Երևան քաղաքի ավագանուն առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակել Տիգրան Ավինյանին»,- նշված է որոշման նախագծում։
Այս պահին Երևանի քաղաքապետն ունի չորս տեղակալ՝ առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյան, տեղակալներ՝ Գևորգ Սիմոնյան, Ստեփան Մաչյան, Սուրեն Գրիգորյան։
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավիանյանը օգոստոսի 17-ին, ով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից 4 օր անց այցելել էր դեպքի վայր, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ «Սուրմալուի» տարածք է եկել որպես ՔՊ վարչության անդամ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք Երևանի քաղաքապետի թեկնածու։
Հիշեցնենք, որ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ընտրվել է 2021թ. դեկտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՔՊ վարչության նախագահ դառնալու համար կատաղի պայքար են մղում Տիգրան Ավինյանն ու Սուրեն Պապիկյանը
- «Հրապարակ». Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում
- «Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը հավակնում է դառնալ ՔՊ վարչության նախագահ
- «Հրապարակ». Քաղաքապետարանում Ավինյանի նշանակումից հետո դրամատիկ զարգացումներն անխուսափելի են լինելու
- «Ժողովուրդ». Տիգրան Ավինյանի «Սուրմալու»-ի տարածք այցելությունը և հայտարարությունն արդեն խնդրահարույց են
- «Հրապարակ». Մարդիկ ուղղակի լուտանքներ էին տեղում Ավինյանի հասցեին, որ ողբերգության առիթն օգտագործում է փիառվելու համար
- Բաբկեն Հարությունյան. Կարո՞ղ ենք համարել, որ Ավինյանը քարոզարշավը սկսեց պայթյունի վայրից
- Ես այստեղ եմ՝ որպես ՔՊ քաղաքապետի թեկնածու․ Տիգրան Ավինյանը «Սուրմալու»-ում էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան