Ադրբեջանական հերթական զավեշտը. monumentwatch.org
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«Առաջին անգամը չէ, որ ստիպված ենք արձագանքել ադրբեջանական հնարանքներին։ Այս անգամ «գյուտը» վերաբերում է Դադիվանքի հարևանությամբ գտնվող Կուսանաց սբ. Աստվածածին անապատին, որը կառուցվել է 12-րդ դարի վերջերին և որի պատերում օգտագործվել են 10-11-րդ դարերի խաչքարեր։ Տարրական գիտելիքի բացակայությունը, թե արհամարհումը խաչքարերի ժամանակագրության վերաբերյալ լրացվում է ինքնահնար հոխորտանքով. թե տեսեք նոր փաստ ենք գտել, որ անապատի կառույցների մեկի պատում առկա է հետսագույն «գրիգորյան» խաչքար (https://www.youtube.com/watch?v=Jf1K_OBcYD4, 4.30-5.30 րոպեներ, նկ. 4, շնորհակալություն Սիմոն Մաղաքյանին աս նյութի հետ մեզ ծանոթացնելու համար)։
Նախ նկատենք, որ Հայ առաքելական եկեղեցին չի կոչվում «գրիգորյան»։ Այս եզրը շրջանառության մեջ է մտցվել 19-րդ դարի 30-ական թվականներին ցարական նոմենկլատուրայում և վաղուց պաշտոնապես չի կիրառվում որպես Հայ առաքելական եկեղեցու անվանում։ Բայց կարևորը. խաչքարը պատկանում է 10-11-րդ դարերի խոր ակոսատումով պարզունակ խաչքարերի թվին, որպիսիք բավականաչափ տարածված են ողջ Հայաստանով մեկ, այդ թվում և Արցախում (Պետրոսյան, Երանյան 2022, 26-30)։
Այն, որ հատկապես ծանր ժամանակներում հայկական եկեղեցաշինության մեջ լայնորեն օգտագործվել են ավելի վաղ կերտված խաչքարերը, վաղուց հայտնի, գիտականորեն վավերացված և քննված իրողություն է (Պետրոսյան 2008, 326)։ Եվ ավելի վաղ խաչքարերի կիրառումը Կուսանաց անապատում հազիվ թե կարող է զարմանք առաջացնել։ Բավական է, օրինակ, այցելել Կուսանաց անապատի հարևանությամբ գտնվող 13-րդ դարի վերջերին կառուցված Հանդաբերդի վանք, որի պատերին, խաչքարերի և կղմինդրների վրա առկա են 12-13-րդ դարերի երեսուն հայերեն արձանագրություններ, և համոզվել, որ հին խաչքարերի օգտագործումը նոր կառույցների մեջ սովորական պրակտիկա էր (նկ. 5, 6, Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009, 32-33, 49-50)։ Նաև նշենք, որ Հանդաբերդի վանքի խաչքարերի մի զգալի մասն անցած դարի 80-ական թվականներին բառացիորեն հոշոտել են հենց Քարվաճառի ադրբեջանցի բնակիչները (նկ․ 7)։
Տգիտությունը, խեղաթյուրումն ու հոխորտանքը, խաչքարը «գրիգորյան» կոչելը հաստատ այն մեթոդները չեն, որոնցով կարելի է «ակադեմիական» կեցվածք ընդունել և «գյուտեր» անել»։
Հարակից հրապարակումներ`
- Ուդիական քարոզչություն Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցում. monumentwatch.org
- Արցախի Տիգրանակերտը կա. monumentwatch.org
- Ադրբեջանցիները տեղափոխել են Բերձորի ճանապարհին տեղադրված խաչքարը. monumentwatch.org
- Համլետ Պետրոսյան. Միայն և միայն քաղաքական կամքը
- Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը. monumentwatch.org
- Ադրբեջանը վարում է հայկական մշակութային ու պատմական հետքը Արցախի տարածքից բնաջնջելու հստակ ծրագրային քաղաքականություն. monumentwatch.org
- Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին ենթարկվում է վանդալիզմի.monumentwatch.org
- «Գյուտարար» Մոբիլին որոշել է աղվանական հայտարարել օկուպացված Հադրութի 17-19-րդ դարերի հայկական խաչաքանդակները. monumentwatch.org
- Ադրբեջանն առաջարկում է Շուշին ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «ստեղծարար քաղաքաների ցանցում». monumentwatch.org
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան