Բրիտանացիներին խնդրել են Եղիսաբեթ II-ի հիշատակին խաղալիք արջուկներ չբերել Բուքինգհեմյան պալատ
Մեծ Բրիտանիայի բնակիչներին, որոնք ցանկանում են հարգել Եղիսաբեթ 2-րդի հիշատակը, խնդրել են փափուկ արջուկներ և փուչիկներ չբերել Բուքինգհեմյան պալատ։ Այս մասին ասված է թագավորական զբոսայգիները կառավարող Royal Parks կազմակերպության կայքի հաղորդագրությունում, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ցավոք, ոչ մի նվեր և այլ իրեր չեն ընդունվելու, խնդրում ենք դրանք այգիներ չբերել։ Ծաղիկների հետ կապ չունեցող իրեր, ինչպիսիք են արջուկները կամ փուչիկները, չպետք է ձեզ հետ բերել»,- նշվում է հաղորդագրությունում։
Միաժամանակ նշվում է, որ բացիկները կընդունվեն։ Ինչ վերաբերում է ծաղիկներին, ապա բրիտանացիներին խնդրում են դրանք բերել առանց փաթեթավորման։
Ինչպես հայտնում է տեղական մամուլը, բազմաթիվ բրիտանացիներ ծաղիկների հետ միասին սկսել են թագավորական նստավայրեր բերել Փադինգթոն արջուկներ։ Դա պայմանավորված է նրանով, որ հունիսին Եղիսաբեթ II-ի գահակալության պլատինե հոբելյանի կապակցությամբ ցուցադրվել է ցուցադրվել է տեսահոլովակ, որտեղ թագուհին թեյ է խմում այդ արջուկի ՝ գրող Մայքլ Բոնդի գրքի հերոսի հետ:
Բուքինգհեմյան պալատը սեպտեմբերի 8-ին հայտարարել է, որ Շոտլանդիայում 96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ով երկիրը ղեկավարել է ավելի քան 70 տարի։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա Վեսթմինսթերյան աբբայությունում սեպտեմբերի 19-ին:
Հարակից հրապարակումներ`
- Եղիսաբեթ II-ի մասին կովի էմոջիով Շերի հակասական մեկնաբանությունը բարկացրել է երկրպագուներին
- Մեծ Բրիտանիայի թմրավաճառները նվազեցրել են թմրամիջոցների գները՝ ի նշան Եղիսաբեթ II թագուհու հիշատակի
- Բրունեյի սուլթանը Եղիսաբեթ II թագուհու մահից հետո դարձել է աշխարհի ամենաերկարակյաց միապետը
- Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը. Բի-Բի-Սի
- Լիզ Թրասը հայտնել է, որ ամբողջ Բրիտանիան մտահոգ է Եղիսաբեթ 2-րդ թագուհու առողջության մասին լուրերով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան