Տնտեսվարողները խոտան ապրանք ունենալու դեպքում կկարողանան 1%-ով նվազեցնել շահութահարկի բազան
«Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծի հիմքում ընկած է գործարար շրջաններից ստացված առաջարկությունները»,-ԱԺ մեկնարկած նստաշրջանի առաջին օրինագիծը զեկուցելով՝ ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Նա հայտնեց, որ լրացմամբ հնարավորություն է ստեղծվում, որպեսզի առևտրային գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներն իրենց մոտ հայտնաբերված խոտան արտադրանքը, ինչպես նաև պայմանագրով երաշխիքային ժամանակով վաճառված և արդեն գնորդի մոտ հայտնաբերված խոտան ապրանքը կարողանան հետ ընդունել և այդ ծավալը համախառն եկամուտի 1%-ի չափով հնարավորություն ունենան շահութահարկի բազային հարկման նպատակով նվազեցնել:
Փոխնախարարը պարզաբանեց, որ այն հնարավոր կլինի, երբ մատակարարը, որնպես պայմանագրային պարտավորություն իր վրա չի վերցնում խոտան արտադրանքը նորով փոխարինելու կամ այլ կերպ փոխհատուցում տրամադրելու պարտավորությունը:
Ըստ Պողոսյանի՝ կառավարությունը որոշել է, որ նման կորուստները համարվեն որակական կորուստ:
«Ընդունվելու դեպքում նախատեսվում է, որ կարգավորումը կկիրառվի 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վար: Նախագծով նաև նախատեսվում է այդ օրվա դրությամբ առկա խոտան ապրանքի պաշարից հնարավորություն տրվի համախառն եկամտի 2%-ի չափով, կրկին որպես որակական կորուստ, նվազեցում կատարել շահութահարկով հարկվող բազայից»,-ասաց Ֆինանսների փոխնախարարը:
Պատասխանելով նիստին ներկա միայն ՔՊ-ական պատգամավորների հարցերին՝ Արման Պողոսյանը հավաստիացրեց, որ օրենքի ընդունմամբ չարաշահումներ չեն լինի, քանի որ նման ապրանքի մասին որոշում կկայացվի սահմանված կարգով դրանք փաստաթղթավորելուց հետո:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին