Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները՝ ԱԺ շենքի դիմաց են. «ժողովուրդ, ոտքի»
Ազգային Ժողովի դիմաց այսօր արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողները, հարազատները բողոքի ակցիա իրականացրեցին՝ պահանջելով փրկել երկիրը։
Նրանք կոչ էին անում մարդկանց միանալ իրենց՝ հեռացնելու այս իշխանություններին։
«Այս պահին իմ երկու երեխաները կրակի բերան են»,-կանչում էր նրանցից մեկը։
«Այսօր իմ երեխան է զոհվել, վաղը մյուսի երեխան է զոհվելու, պետք է կանխենք այս ամեն ինչը»,-ասում էր մեկ ուրիշը։
ԱԺ շենքի դիմաց մեծ թվով ոստիկաններ էին բերվել, նրանք փակել էին խորհրդարանի շենք տանող մուտքերը։ Սա բարկացրել էր ակցիայի մասնակիցներին, նրանք հորդորում էին ոստիկաններին չպաշտպանել «դավաճան»-ին, միանալ իրենց ու փրկել հայրենիքը։
Ակցիայի մասնակիցներն այս իրավիճակի համար մեղադրում են նաև ընդդիմությանը.
«Կորցրեցին մեր վստահությունը, որտե՞ղ է ստվերային կառավարությունը, որտե՞ղ են նրա անդամները։ Ժողովուրդ, ոտքի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան