ԱՄՆ-ն այս շաբաթ կարող է հայտարարել Կիևին 600 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին
Ամերիկյան վարչակազմը, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ կհայտարարի Ուկրաինային մոտ 600 մլն դոլարի զենքի հերթական մատակարարման մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել Է Politico թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի անանուն պաշտոնյային։
Նրա խոսքով, ինչպես և վերջերս 675 մլն դոլարի չափով օգնության փաթեթի դեպքում, տեխնիկան և սպառազինությունը Կիևին կմատակարարվեն ամերիկյան պաշարներից։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքի: Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինական տարածքների օկուպացիան, իսկ նպատակներն են երկրի ապառազմականացումն ու ապամիջուկայնացումը: ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ի պատասխան ՌԴ-ի դեմ լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել և ակտիվացրել են Կիևին զենքի մատակարարումը։
Հարակից հրապարակումներ`
- Ստոլտենբերգ. Ուկրաինան կկորցնի անկախությունը, եթե դադարեցնի ռազմական գործողությունները
- ԱՄՆ-ը ևս 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան