Գազի գների բարձրացման վրա Ադրբեջանն էնքան ավել փող ա աշխատել, որ մեր օկուպացված տարածքներում ֆինանսավորումն ա շեշտակի ավելացրել. Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին կես տարում ցիվիլ աշխարհից ով հասցրեց, գնաց ալիևից գազ խնդրելու։ Ոչ-ոքի չի մերժել, ասել ա կտամ, բայց մի 5 տարուց, հիմա չկա, TAP-ով յոլա տարեք, ինչքան կարողանում եմ, լցնում եմ։
Ու գնալով էդ պրոյեկտների մեջ ռուսական կապիտալի չափաբաժինն ա ավելանում։
Իսկ գազի գների բարձրացման վրա Ադրբեջանը էնքան ավել փող ա աշխատել առաջին կիսամյակում, որ հունիսին բյուջեն ա վերանայել, մեր օկուպացված տարածքներում ֆինանսավորումն ա շեշտակի ավելացրել։
Ու քանի որ բոլորին պետք ա գազ, որը տեխնիկապես չկա, ալիևը Թուրքմենստանի ու Ղազախստանի հետ սեպարատ բանակցությունների մեջ ա։ Թուրքմենստանի հետ վիճելի «Դոստլուգ»-ի շուրջ զիջեց ու համաձայնության եկան։ Ղազախստանը դեռ զգուշավոր ինֆո ա դաշտ տալիս, որ կարող ա Ադրբեջանական տրանզիտից օգտվի։ Իսկ դրա համար ծովի հատակով պետք ա կապել ուղիները իրար։ Իսկ դրա համար պետք ա Ռուսաստանի ու Իրանի համաձայնությունը։
Երկար ստացվեց, բայց ասածս էն էր, որ ինքը սանկցիաների ռիսկը հաշվարկել ա նախապես»:
Հարակից հրապարակումներ`
- Մեզ այսպիսի իշխանություն ինչի՞ համար է պետք․ Անժելա Էլիբեգովա
- «Նոր» Բրիտանիան, «արցախցի» Ռուբեն Վարդանյանն ու «հին» Ադրբեջանը Անժելա Էլիբեգովայի հետ հարցազրույցում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին