Անկարան Կիևից բացատրություն է պահանջել հակաթուրքական արշավի համար
Անկարան Կիևից պարզաբանումներ է պահանջել՝ կապված Ուկրաինայում սկսված թուրք գործարարների և բանկերի դեմ արշավի հետ: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ երեքշաբթի գրել է թուրքական Aydınlık թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
«Աղբյուրները հայտնել են, որ թուրքական կողմը ուկրաինական կողմի ուշադրությանն է ներկայացրել իր վճռական արձագանքը, պարզաբանումներ են պահանջվել։ Աղբյուրները նաև հայտնել են, որ նման նախաձեռնությամբ է հանդես եկել նաև Կիևում Թուրքիայի դեսպանատունը և այդ հարցը ուշադրությամբ վերահսկվում է» ասվում է հոդվածում:
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Ուկրաինայում քարոզարշավ է սկսվել թուրք գործարարների և բանկերի դեմ պատժամիջոցների կիրառման նպատակով, քանի որ Անկարան հրաժարվել է աջակցել Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված սահմանափակումներին։ Թուրքական Ziraat Bankasi-ի, İş Bank-ի և Credit Europe Bank-ի ղեկավարներն ընդգրկվել են ինքնատիպ սև ցուցակում։
Մեկնաբանելով այդ տեղեկությունը՝ Ուկրաինայում Թուրքիայի նախկին դեսպան Տուգայ Ուլուչևիկը կոչ է արել Ուկրաինայի դեսպանին կանչել ԱԳՆ, իսկ Եվրամիությունում Անկարայի նախկին ներկայացուցիչ Ուլուչ Օզուլկերը հիշեցրել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է բանակցել թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Կիևին բայրաքթարներ մատակարարող Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսում է հումանիտար օգնության մասին
- Բրիտանական ընկերությունների 71%-ը տուժել է հակառուսական պատժամիջոցների պատճառով
- ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությանը կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել ռուսական մասնավոր բանկերի դեմ
- Ուկրաինայում կստեղծվի պատժամիջոցների քաղաքականության բյուրո
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա