ՀՀ-ում տարվող` ադրբեջանական խախտումները թաքցնելու քաղաքականությունն է նաև նպաստել Ադրբեջանի այսօրվա հանցավոր արարքներին.Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներով թիրախավորել են նաև Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող (գյուղերը) ուղղությունները:
Դեռ մի քանի ամիս առաջ մեր փաստահավաք աշխատանքներով ցույց էինք տվել ադրբեջանական անօրինական, այդ թվում` նոր տեղակայումներն այդ տարածքներում, որոնք չունեն որևէ իրավական հիմք ու հանցավոր են և բարձրացրել էինք նրանց այդ տարածքներից անհապաղ հեռացնելու հարց:
Ավելին, Ներքին Հանդ ադրբեջանական սկզբնական անօրինական ներխուժման ու տեղակայումների մասին հայտարարել էի դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին (https://www.ombuds.am/am/site/ViewNews/1964)։
Ընդ որում, այս ամենին զուգահեռ մշտապես ընդգծել եմ ադրբեջանական հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական քաղաքականությունը, որը դարձնում է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը իրական սպառնալիք մարդկանց խաղաղ կյանքի համար:
Այսօր ադրբեջանական զինված ուժերն ապացուցեցին բազմիցս արված այն պնդումս, որ նրանց ներկայությունն ինքնին հայկական բնակավայրերի հարևանությամբ արդեն մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության խաթարում:
ՀՀ-ում տարվող` ադրբեջանական խախտումները թաքցնելու քաղաքականությունն է նաև նպաստել Ադրբեջանի այսօրվա սանձարձակ հանցավոր արարքներին:
Հ.Գ. Այսօրվա արձանագրած բոլոր փաստերը ոչ միայն ուղարկվում են միջազգային կառույցներին, այլ կազմվում է առանձին զեկույց»:
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյան. ՀՀ կառավարության անպատասխանատու աշխատանքի ու ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքով այսօր արդեն հնարավոր չէ օգտագործել Կապան-Ճակատեն ճանապարհը
- Ադրբեջանը կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը
- Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան