Բելառուսը կշարունակի ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար. ԱԳՆ
Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությանը կոչ էր արել զսպվածություն դրսևորել և կատարել պայմանավորվածությունները, ասվում է երեքշաբթի Բելառուսի ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Կոչ ենք անում բարեկամ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությանը զսպվածություն ցուցաբերել և պահպանել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Ցանկացած հակամարտություն կարող է և պետք է լուծվի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- ասվում է հայտարարության մեջ։
Բելառուսի ԱԳՆ-ն նշում է, որ անհանգստությամբ են հետևում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրմանը։ «Մենք սգում ենք երկու կողմից զոհվածների համար, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ պաշտոնական Մինսկը կշարունակի ջանքեր գործադրել առկա բոլոր ձևաչափերով՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները