«Ժողովուրդ». Գլխավոր դատախազությունում բոլորը շունչները պահած սպասում են նոր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գալուն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարմանը 3 օր ժամանակ է մնացել. նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին, և Գլխավոր դատախազությունում բոլորը շունչները պահած սպասում են նոր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գալուն: Այս օրերին Գլխավոր դատախազությունում ակտիվ լուրեր են պտտվում, թե նոր դատախազը մենակ չի գալիս, այլ իր հետ Գլխավոր դատախազություն է բերում Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանին:
Ըստ դատախազությունում տարածված լուրերի՝ Անահիտ Մանասյանը հավանաբար կնշանակվի Աննա Վարդապետյանի տեղակալ կամ Երևան քաղաքի դատախազ, ասել է թե՝ Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը ևս հրաժեշտ կտա իր պաշտոնին: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Գլխավոր դատախազության՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Աննա Վարդապետյանը դատախազություն է իր հետ բերելու նաև ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանին, որը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մտերիմն է:
Հավելենք, որ Պողոսյանի համար դատախազությունը խորթ կառույց չէ, քանի որ Պողոսյանը ԱԱԾ է տեղափոխվել դատախազությունից. նա նախկինում եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա