Բաքվի հետևում կանգնած է Թուրքիան. Զատուլին
Ռուսաստանը դիվանագիտական ճանապարհով փորձում է խաղաղության հասնել Ադրբեջանի և Հայաստանի միջև. hիմա դա անելը հեշտ չէ, քանի որ Բաքվի թիկունքում կանգնած է Թուրքիան։ Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Հրետակոծությունը, ցավոք, տխուր իրողություն է, որն ուղեկցում են հայ-ադրբեջանական հարաբերությունները երկար տարիներ, բայց հատկապես՝ երկու տարի վաղեմության պատերազմից հետո։ Այս պատերազմից հետո Ադրբեջանը օգտագործում է բոլոր ճանապարհներն ու միջոցները՝ Ղարաբաղի համար պայքարում Հայաստանի պարտությունից հնարավորինս շատ օգուտներ քաղելու համար։
Դա արդեն հանգեցրել է մի շարք հետևանքների՝ շրջանները Ադրբեջանին հանձնելուց հետո։ Բայց Ադրբեջանին, ըստ ամենայնի, դա ամբողջությամբ չի բավարարում, ավելին է ուզում և օգտագործում է այն հանգամանքը, որ ուկրաինական իրադարձությունների մեջ ներքաշված Ռուսաստանը բարդ իրադրության մեջ է՝ իր պահանջները ներկայացնելու համար, որոնք շատ նման են վերջնագրի։
Ինձ թվում է՝ մենք քաղում ենք երկու տարի առաջ տեղի ունեցածի հետևանքը: Կարծում եմ, որ այստեղ դեռ պետք է հասկանալ Թուրքիայի դերը, որը, որպես կանոն, կանգնած է Ադրբեջանի բոլոր գործողությունների հետևում,- հավելել է նա։
Պատգամավորը նշել է, որ Ռուսաստանը զերծ կմնա ռազմական գործողություններին միջամտելուց, սակայն նա պետք է «հանդարտեցնի» Ադրբեջանին։
«Խաղաղապահ ուժերի առկայությունն Արցախի տարածքում արդեն իսկ ուժի կիրառում է: Կարծում եմ, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ զերծ մնա ռազմական գործողություններին միջամտելուց։ Ռուսաստանը պետք է ամեն ջանք գործադրի՝ Ադրբեջանից «հանգիստ պահվածք» ստանալու համար։ Բայց այն պայմաններում, երբ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքում, դրան դժվար է հասնել։ Ռուսաստանը դիվանագիտական ճանապարհով փորձում է առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի ուղղությամբ»,- ընդգծել է Զատուլինը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան