Էդգար Էլբակյան. Ներում չկա
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.
«Սրանք ապաշնորհ չեն։ Սրանք բավականին երիտասարդ են, ամբիցիոզ, մրցունակ և պատրաստ լուծելու իրենց առջև դրված խնդիրները։ Այլ հարց է, որ այդ խնդիրները հանգում են Հայաստանի ոչնչացմանը։
Եթե քեզ բանակցային սեղանին ասում են՝ «պատերազմով կվերցնենք», դու դա թաքցնում ես ժողովրդից ու հայտարարում «խաղաղության դարաշրջանի» մասին, թիրախավորում ես այն պետություններին, որ կարող են քեզ զենք տրամադրել և ընկերություն ես անում այն պետությունների հետ, որ քեզ «պատրուլ» են տրամադրում, «պատրուլի» աշխատավարձն ավելի բարձր ես սահմանում, քան սահմանապահինը, ուրեմն քո առջև դրված խնդիրը Հայաստանի պաշտպանությունը չէ։
Քո առջև դրված խնդիրն է, որ պատերազմ լինի, դու անունը դնես «սադրանք», ու ասես, որ «սադրանքի» պատճառը հայոց բանակի ուժեղացումն է՝ ակնարկելով, որ եթե բանակ չլինի, «սադրանք» էլ չի լինի, ու «տնտեսված» միջոցներն էլ կգնան «պատրուլին»…
Սա է իրականությունը։ Սրանք ապաշնորհ չեն, և սրանց ներում չկա, որովհետև ի տարբերություն Հիսուսին խաչողներին՝ սրանք գիտեն, թե ինչ են անում»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ պետք է ասեր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ ըստ քաղաքացիների
- Ալեն Ղևոնդյան. Ինչ է տեղի ունենում
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի ու Արցախի անվտանգության համար առաջին սպառնալիքն այս իշխանությունն է