Էդգար Ղազարյանը կոչ է անում բոլորին հավաքվել ԱԺ շենքի մոտ
Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված են բազմաթիվ քաղաքացիներ։ «Անկախություն» շարժման առաջնորդ Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ իրենց նպատակը մեկն է՝ որոշակի գործողություններով շատ արագ փորձել թափ տալ իրենց շարժմանը ու երկրի համար դժվար, պատերազմական իրավիճակում փորձեն իշխանությունից հեռացնել պատերազմի գլխավոր պատասխանատուին։
Նա կոչ է անում բոլորին հավաքվել ԱԺ շենքի մոտ. «Ազգային ժողովն այն լեգիտիմ մարմինն է, որ կարող է անվստահություն հայտնել վարչապետին։ Ակցիայի մասնակիցների մեծ մասը որոշել է մնա ԱԺ մուտքի մոտ։ Կոչ ենք անում այսօր և վաղն այստեղ հավաքվեն բոլոր այն քաղաքացիները, ովքեր ուզում են Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Առավոտյան ԱԺ բոլոր մուտքերը կլինեն մեր վերահսկողության տակ, ԱԺ շենք կմտնեն միայն այն պատգամավորները, ովքեր կստորագրեն Փաշինյանի անվստահության նախաձեռնության տակ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան