Հայաստանի դիմումի կապակցությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ. Փաշինյան
Այն պահից սկսած, երբ հայտնի էր դարձել հարձակման մասին, Անվտանգության խորհրդի անդամները հրավիրվել են վարչապետի մոտ, ԱԽ նիստ է տեղի ունեցել, որը մինչև լուսաբաց շարունակվել է: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ քննարկման արդյունքում որոշում է կայացվել դիմել ՀԱՊԿ-ին։ Այժմ, ըստ նրա, այդ դիմումի կապակցությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ:
«Դիմել ենք նաև ՌԴ-ին՝ 1997 թվականի բարեկամության, փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա: Որոշում ենք կայացրել դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդին, որպեսզի իրավիճակը հրատապության կարգով քննարկվի»,- հայտնեց Փաշինյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ գիշերը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ, Ֆրանսիայի, Իրանի նախագահների հետ, ԱՄՆ պետքարտուղարի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, բացի այդ, Պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ հետ:
«Մենք այս ուղղություններով աշխատում ենք, որ իրավիճակը հնարավորինս արագ կայունացնենք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ բոլոր այն պնդումները, թե ՀՀ զինված ուժերը դիմել են ինչ-որ սադրանքների և Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան այդ գործողությունների, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։
«Վերջին օրերին ադրբեջանական կողմն անընդհատ տեղեկատվական պատերազմի ժանրով տեղեկություններ էր տարածում իբր ՀՀ ԶՈւ-ի կողմից ձեռնարկված հարձակումների վերաբերյալ։ Բնականաբար, ՊՆ-ն այդ ամենը հերքում էր, քանի որ դա իրականության հետ որևէ աղերս չուներ»,- ասաց նա։
Հիշեցնենք, սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ,
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան