Դավաճան Նիկոլի՞ն ես պաշտպանում, մինչև ուր ես գնալու․ քաղաքացին Հովիկ Աղազարյանին
Ազգային Ժողովի դիմաց, որտեղ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողները, հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հանդիպելուն պես լարված իրավիճակ ստեղծվեց։
Քաղաքացիները Աղազարյանին դավաճան անվանեցին։ Նրանցից մեկն էլ բարձրաձայն ասաց․ «Աղազարյան, թութը համո՞վ էր։ Էն որ աչքդ կպել, համո՞վ էր»։
Աղազարյանը փորձեց անցել վրդովված զոհվածների հարազատները միջից՝ «թուրք, թուրքից բեթար, դավաճան Նիկոլի՞ն ես պաշտպանում, մինչև ուր ես գնալու» վանկարկումների ներքո։
Աղազարյանի «թեմայով» ոստիկանները բերման ենթարկեցին երիտասարդ մի աղջկա, որը շշով ջուր լցրեց Աղազարյանի վրա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Զոհվածի հարազատ երիտասարդ կինը ջուր ցփնեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի գլխին
- Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները՝ ԱԺ շենքի դիմաց են. «ժողովուրդ, ոտքի»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան