Պետք է շտապ շատ ներկայացուցչական մի խորհուրդ ձևավորել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում քիչ առաջ կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար՝ շարունակելու ագրեսիան։ Նա գրեթե ուղիղ տեքստով հայտարարեց, որ Հայաստանը չի կարող դիմագրավել Ադրբեջանի ճնշմանը և որ ըստ էության Ալիևը ռազմական ճանապարհով կարող է ստանալ այն, ինչ ուզում է։
Դե իսկ կույրին ի՞նչ է պետք՝ մի զույգ աչք։
Ամենայն հավանականությամբ առաջիկա ժամերին Ադրբեջանի ճնշումը սահմանում կավելանա։ Միակ հույսը Իրանը, Ռուսաստանն ու ՀԱՊԿՆ են։ Դե «հույս» ասվածը, իհարկե բարձր է հնչում։
Ի՞նչ ասեմ։ Ու այսքանից հետո գտնվում են մարդիկ, որ ասում են պետք է դժվար այս պահին աջակցել իշխանություններին։ Ու՞մ աջակցել՝ Հայաստանում հաստատված օկուպացիոն ռեժիմի՞ն։ Վերջ տվեք։
P.S. Մի հատ դրա լեզվավարժանքներին նայեք էլի ԱԺ-ում։ Մեր ժողովրդին այսպես ոչ ոք երբեք չէր ծաղրել։ Ոչ ոք երբեք ժողովրդին այսպես չորքոտանի, երկար ականջներով կենդանու տեղ չէր դրել։
...
Իսկ հիմա անելիքների մասին։ Ես արդեն շատ եմ գրել, որ այս իշխանություններից որևէ դրական սպասելիք չկա։ Նրանք պետք է հեռացվեն։ Վստահ եմ՝ ընդդիմությունն այս պահին իր անելիքներն է քննարկում։ Հնարավոր է՝ նոր ցույցեր են պլանավորվում։ Բայց… Կարծում եմ հիմա այդ ամենի ժամանակը չէ։ Ստեղծված իրավիճակում այլ լուծումներ են պետք։ Ավելի արագ արդյունքներ բերող լուծումներ։ Պետք է շտապ շատ ներկայացուցչական մի խորհուրդ ձևավորել, միավորել այնտեղ բոլոր հեղինակություններին՝ սկսած քաղաքական գործիչներից, ավարտելով հոգևորականներով, գիտական հանրույթի ներկայացուցիչներով, հանրային դեմքերով, անգամ այս իշխանությունների որոշ ներկայացուցիչներով և գնալ ու Նիկոլի հետ արագ կարգավորել նրա հեռացման պայմանները։
Երբ ասում եմ Խորհուրդ, նկատի ունեմ, որ դրա առաջին տեղերում պետք է լինեն մեր երկրի նախկին բոլոր ղեկավարները, Վեհափառն ու եպիսկոպոսները, դեռևս պատվի նշույլներ պահպանող գեներալները, ազդեցիկ մարդիկ և այլն։ Սա է պետք հիմա շատ արագ անել։ Գնալ ու պատասխանատվություն ստանձնել»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի սադրանքը նաև Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրելու նպատակ ունի. Փաշինյան
- Ի՞նչ պետք է ասեր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ ըստ քաղաքացիների
- Լինում են իրավիճակներ, երբ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքներ ստեղծելու հետ. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյան. Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս
- Հայաստանի դիմումի կապակցությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ. Փաշինյան
- Փաշինյան. Այս պահի դրությամբ ունենք 49 զոհ, բայց այս թիվը վերջնական չէ
- Այս ամեն ինչի մեղավորը, պատասխանատուն օրվա իշխանությունն է, անձամբ Փաշինյանը. Սաղաթելյան
- Պետք է քննարկվի կեղծ խաղաղասիրական օրակարգը, որը հանգեցրեց այս ամենին. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան