Ի՞նչ պետք է ասեր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ ըստ քաղաքացիների
Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային Ժողովում ունեցած ելույթը հիասթափեցրել է քաղաքացիներին։ Նրանք այլ բան էին ակնկալում ու ցանկանում լսել նրանից։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրում է.
«Այսքանի փոխարեն, կարող էր կարճ ձևակերպել, կարճ ու անկեղծ՝
-Ես ձախողել եմ նաև իմ «խաղաղության օրակարգը»: Ինձնից ոչ պատերազմ ղեկավարող դուրս եկավ, ոչ բանակցող»։
ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.
«Ստեղծված իրավիճակում ԱԺ ելույթում պետք է հնչի «ես ձախողվել եմ, խաբել եմ ձեզ, չկա խաղաղության դարաշրջան, ես այլևս իրավունք չունեմ զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը և ներկայացնում եմ իմ հրաժարականը» նախադասությունը:
Այլը քառակի անբարոյականություն է»։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Էն որ «խաղաղության օրակարգ» տռցնելով վերահաստատվեց վարչապետի աթոռում, հիմա էլ խոստովանում է, թե դու մի ասա Ալիևը ՀՀ տարածքի հանդեպ էլ հավակնություններ ունի։ Յանմ նոր ա իր համար պարզել, էլի... «Ղարաբաղը հանձնենք, հանգիստ ապրենք» մուղամը երգողները հիմա շտապ կարգով նոր տեղաանուններ են անգիր անում...
Սաղ հեչ, կարևորը «ամեն մեկն իր տեղում գլուխը կախ իր գործն անի ու ոչ մի դեպքում չզբաղվի քաղաքականությամբ»»։
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Տարիներ շարունակ ասել եմ ու կրկնում եմ. խնդիրը քաղաքական լուծում չունի:
Ու, երբ ասում էի, եթե դու չես լուծում խնդիրը, ինքն է քեզ լուծելու, էդ պահը եկել է:
Եվ ուրեմն... ծա՛փ տվեք, արա՛ ... ու ոտքի կանգնեք ...
Իսկ նիկոլը հիմար չի, ու դուք դա շատ լավ գիտեք, ինքը բիճ ա»։
Օգտատեր Նիկոլայ Թորոսյանը գրում է.
«Սա ՔԱՂԱՔԱԿԱՆ ամբիոն ա, ոչ թե պլաց, եկեղեցու խորան կամ խոստովանատուն, ոչ էլ մոտիվացիոն լեկցիաներ կարդալու դահլիճ։ Ստեղ պետք ա խոսել ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ոչ թե գովալ զինվորներին, պատմել մեզ կամ աշխարհին՝ ինչ վատն են ադրբեջանցիները, տնտեսական ազատության ու զոհվելուց տնեցիքի հպարտանալու մասին և այլն ասել։ Մեկը կա՞, որ լսեց ու հասկացավ՝ հիմա ի՞նչ ենք անելու, կամ գլուխներս որ պատով պտի տանք»։