Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՊՆ
Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
«Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտեսիվությամբ։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ, դիրքային մարտերը շարունակվում են։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համարժեք պատասխան է հասցնում հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում իր առջև դրված մարտական խնդիրները։
Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
- Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՊՆ
- Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. ՄԻՊ
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
- Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի
- Զիջենք այդ նոր տարածքը, պահանջելու են նոր. Վարուժան Գեղամյան
- Ադրբեջանը փորձում է ուժի կիրառման ներքո իր պայմաններով «խաղաղության» պայմանագրի ստորագրման հասնել. Աբրահամյան
- Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. Տեղեկատվական շտաբ
- Ադրբեջանի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է. ՀՀ ՊՆ
- Չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր. ՊՆ
- Ադրբեջանի հարվածներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև ՌԴ և ՀԱՊԿ դեմ, Իրանի տարածաշրջանային շահերին. Քաղաքագետ
- Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանական կրակոցներից տուժել են բնակելի տներ Կարմիր շուկայում և Թաղավարդում. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան