Հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում իրադրությունը շարունակում է լարված մնալ․ ՊՆ
Ժամը՝ 18․00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։
«Հակառակորդը ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոտքի ուղղությամբ։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են»։
ՊՆ-ն կոչ է անում քաղաքացիներին ձեռնպահ մնալ մարտական գոտի մեկնելուց, առավել ևս՝ այդ տարածքներից տեսանյութ հրապարակելուց։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխացման փորձերը. ՊՆ
- Թշնամին հայկական դիրքերի մոտ կրելով կորուստներ, վերադառնում է ելման դիրքեր. ՊՆ
- ՊՆ. Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են
- ՊՆ-ն ռազմական կցորդներին ներկայացրել է սահմանային իրադրությունը