Պապիկյանն ու Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ
Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռուս գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին հայկական դիրքերի մոտ կրելով կորուստներ, վերադառնում է ելման դիրքեր. ՊՆ
- ՊՆ. Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են
- Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել սահմանին ստեղծված իրավիճակը
- Փաշինյանը Բլինքենին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի մանրամասները
- ՊՆ-ն ռազմական կցորդներին ներկայացրել է սահմանային իրադրությունը