Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ. համայնքապետ
Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը գրում է.
«Կեսգիշերին թշնամու հարձակումից անմիջապես հետո Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք պատրաստակամություն են հայտնել` միանալ դիրքերում կանգնած մեր զինվորներին:
Ջերմուկը չենք լքել ոչ մի րոպե, և անհրաժեշտության դեպքում բոլորս պատրաստ ենք պայքարելու մեր հայրենիքի, մեր հող ու ջրի համար:
Կոչ եմ անում սեփական նախաձեռնությամբ դիրքեր չբարձրանալ, հետևել համայնքապետարանի և ՊՆ ցուցումներին»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կա հաստատված 49 զոհ։
Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Հարակից հրապարակումներ`
- Իջանք ներքև, ոմանք գիշերազգեստով, ոմանք շորտերով․․․ Ախալքալաքի բնակիչները՝ Ջերմուկի կրակոցների մասին
- Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ
- Հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում իրադրությունը շարունակում է լարված մնալ․ ՊՆ
- Ձեր պաշտամունքը փողն է և հանուն փողի դուք վաճառում եք հայրենիքը․ Ավետիք Իշխանյան
- Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն իր ջոկատով կեսգիշերին բարձրացել է դիրքեր
- Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխացման փորձերը. ՊՆ
- Թշնամին հայկական դիրքերի մոտ կրելով կորուստներ, վերադառնում է ելման դիրքեր. ՊՆ
- Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները