Հայաստանի դեմ իրական պատերազմ է.Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Հայաստանի դեմ իրական պատերազմ է։ Այս իրավիճակում գերկարևոր է բոլոր ազգային ուժերի միավորումը և վճռական դիրքորոշում հայտնելը, ինչպես նաև այդ դիրքորոշումից բխած պատասխանատվություն ստանձնելը։
Բոլոր նրանք, որ Շուշին համարում են հայկական, որ հավատում են բանակի վերականգնման միջոցով խաղաղության հաստատմանը և սահմանների անձեռնմխելիությանը, և միաժամանակ իրավիճակի թիվ մեկ պատասխանատու և մեղավոր են համարում կապիտուլյացիոն վարչախմբին և վերջինիս պարագլխին, պարտավոր են միավորվել և առաջնորդել հայ հասարակությանը։
Լինե՛ն նրանք նախագահներ, զինվորականներ, հոգևորականներ, թե՛ այլ պետական ու հասարակական գործիչներ, պարտավոր են այս օրհասական վիճակում հանդես գալ միասնաբար և անհապաղ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան