Ակնհայտ է, որ Ադրբեջանը որպես նվազագույն խնդիր փորձելու է նոր բարենպաստ դիրքեր դուրս գալ. Աբրահամյան
ԱԺ Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ՊՆ հաղորդմամբ, որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ։
Սա նշանակում է, որ սահմանագծի տարբեր հատվածներում, հրետանու, ԱԹՍ-ների գործողություններից հետո ակտիվացվել են գրոհային ստորաբաժանումները։
Դժվար է հստակ ասել, թե դրանց վրա ինչ խնդիրներ են դրված, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը որպես նվազագույն խնդիր փորձելու է նոր բարենպաստ դիրքեր դուրս գալ՝ գերիշխող, վերահսկող նոր հնարավորություններ ապահովել ՀՀ ռազմավարական կոմունիկացիաների, ռեսուրսների և հանգույցների նկատմամբ»։
Նա նաև գրել է.
«Ադրբեջանն ակնհայտորեն ագրեսիայի է դիմել՝ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անձեռնամխելիությունը վտանգի տակ դրել, իսկ իրադրության թիվ մեկ պատասխանատուն տարբեր գերտերությունների հետ զրույցում Ադրբեջանի գործողություններն ընդամենը «սադրիչ» է որակում։
Դեռ չեմ խոսում, որ Ադրբեջանն իր ողջ դիվանագիտական, քաղաքական, տեղեկատվական ռեսուրսը կիրառում է Հայաստանին ագրեսոր ներկայացնելու և նախահարձակ գործողությունների մեջ մեղադրելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը պաշտոնապես կդիմի ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
- Ադրբեջանը կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը
- Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՊՆ
- Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՊՆ
- Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. ՄԻՊ
- Զիջենք այդ նոր տարածքը, պահանջելու են նոր. Վարուժան Գեղամյան
- Ադրբեջանը փորձում է ուժի կիրառման ներքո իր պայմաններով «խաղաղության» պայմանագրի ստորագրման հասնել. Աբրահամյան
- Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. Տեղեկատվական շտաբ
- Ադրբեջանի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանի հարվածներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև ՌԴ և ՀԱՊԿ դեմ, Իրանի տարածաշրջանային շահերին. Քաղաքագետ
- Ադրբեջանի սանձազերծած զինված հարձակումները բացահայտ ագրեսիա են ՀՀ-ի նկատմամբ. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան