![](https://panorama.am/news_images/910/2729416_1/52071591837_739dc68659_b_thumb_v1.thumb.jpg)
Հայաստանը տանում են պարտադրված պարտության․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանության պատգամավորներից մեկը ԱԺ-ում խոստովանեց, որ օրեր առաջ սահմանագծին ստեղծված իրադրության վերաբերյալ ՔՊ-ն փակ քննարկում է ունեցել իր ղեկավարի, ԱԳ նախարարի ու ԱԽ քարտուղարի հետ և իրենց համար Ադրբեջանի գործողություններն անակնկալ չեն եղել:
Քաղաքական իշխանությունը հստակ նշում է, որ սպասել են ադրբեջանական հարվածներին ու սա այն դեպքում, որ ճակատից եկող պաշտոնական և ոչ պաշտոնական լուրերը ցույց են տալիս, որ պետությունը ադրբեջանական ագրեսիային որևէ ձևով պատրաստ չի եղել:
Ինչ-որ առումով՝ իրավիճակը որոշ գործոններով, նման է 44-օրյա պատերազմին, երբ պարզվեց, որ իշխանությունը, նրա առանցքային դերակատարները տեղյակ են եղել պատերազմից, բայց որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկել:
Դրա հետևանքով, ինչպես 44-օրյա, այդպես էլ՝ այս վերջին ագրեսիայի մեկնարկին, խոցվեցին զորամասեր, ռազմական օբյեկտներ, դիրքեր:
Եթե իշխանությունը տեղյակ է եղել ադրբեջանական հարվածին, ապա այդ զորամասերում նվազագույն թվով զինծառայողներ պետք է լինեին, տեխնիկան համապատասխան վայրում լիներ, իսկ ՀՕՊ-ի կամ այլ համակարգերը պետք է պահեստային վայրեր տեղափոխվեին ու այնտեղից մարտական խնդիր լուծեին:
Հայաստանը տանում են պարտադրված պարտության»:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Չի բացառվում, որ ագրեսիայի այս փուլը գլխավոր հարվածի նախապատրաստումն է
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի ու Արցախի անվտանգության համար առաջին սպառնալիքն այս իշխանությունն է
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը փորձում է վերանայել իր քաղաքականությունն առաջնագծում
- Այս ողբերգությունն անշուշտ մի օր կավարտվի․ Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Մենք մերն անելու ենք
- Պապիկյանը թույլ չի տալիս, որ Գեղամ Մանուկյանն ու Տիգրան Աբրահամյանն այցելեն եռամսյա հավաքների անցկացման վայրեր
- Տիգրան Աբրահամյան. Իսկ այսօր քննարկում են՝ ՀՀ-ն Արցախին կապող նոր երթուղին ադրբեջանցիները լա՞վ են սարքել, թե՞ ոչ
Լրահոս
Տեսանյութեր
![ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում](https://panorama.am/video_images/19/54477_1/123.thumb.jpg)
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
![Փաշինյան. Մետրոպոլիտենը մեր աչքի առաջ մաշվում է](https://panorama.am/video_images/19/54516_1/f6790fbb5e11fa_6790fbb5e123a.jpg)
![Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից](https://panorama.am/video_images/19/54493_1/f6790b020677f5_6790b02067837.jpg)