Ադրբեջանի սադրանքը նաև Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրելու նպատակ ունի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի հարձակումը հայկական դիրքերի ուղղությամբ պայմանավորված է նաև Հայաստանի տնտեսական դինամիկայով։
«Ակնհայտ է, որ ի հեճուկս գլոբալ դժվարությունների, Հայաստանն ունի շատ հստակ որոշակի տնտեսական հաջողություններ և նաև այս համատեքստում, իհարկե, ոչ անմիջականորեն, բայց շատ կարևոր եմ համարում, որ մի քանի օր առաջ հրապարակվեց տնտեսական ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանը զբաղեցնում է 11-րդ տեղն աշխարհի 165 երկրների շարքում։
Այս սադրանքը Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրելու նպատակ ունի նաև, որովհետև դա միայն վիճակագրական թվեր չէ, այլ զարգացման որոշակի հնարավորություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Փաշինյանի ելույթի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները նիստերի դահլիճում չէին, չնայած նրանք այսօր երկար դադարից հետո վերադարձել էին Ազգային ժողով։ Նրանց սեղաններին միայն Արցախի դրոշներն էին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կա հաստատված 49 զոհ։
Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ պետք է ասեր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ ըստ քաղաքացիների
- Լինում են իրավիճակներ, երբ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքներ ստեղծելու հետ. Նիկոլ Փաշինյան
- Թշնամու հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ. ԱՆ
- Փաշինյան. Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս
- Հայաստանի դիմումի կապակցությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ. Փաշինյան
- Փաշինյան. Այս պահի դրությամբ ունենք 49 զոհ, բայց այս թիվը վերջնական չէ
- Այս ամեն ինչի մեղավորը, պատասխանատուն օրվա իշխանությունն է, անձամբ Փաշինյանը. Սաղաթելյան
- Թշնամին հայկական դիրքերի մոտ կրելով կորուստներ, վերադառնում է ելման դիրքեր. ՊՆ
- ՊՆ. Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են
- ՊՆ-ն ռազմական կցորդներին ներկայացրել է սահմանային իրադրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան