Փաշինյան. Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս
«Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս»,-Ազգային Ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց՝ Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ հինգ առաջարկություններ։
«Մեր արձագանքը դրան հետևյալն էր՝ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց մենք կարծում ենք, որ այդ կետերը պետք է լրացվեն և լրացված հենքի վրա պատրաստ ենք բանակցություններ վարել ու խաղաղության պայմանագիր ստորագրել՝ համապատասխան կետերի շուրջ համաձայնության գալու դեպքւոմ։ Իհարկե, սկզբում թվում էր, որ թեմայի շուրջ կա ըմբռնում հընթացս ու մասնավորապես վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվեց ու պարզաբանվեց, որ այնուամենայնիվ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա»,-հայտարարեց նա։
Նա նշեց, կարևոր կետը վերաբերում է ԼՂ ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին ու դրանց բխող կարգավիճակին։
«Ըստ էության, Ադրբեջանի դիրքորոշումը, որը արտահայտվել է բանակցային գործընթացում հետևյալն է, նրանք ասել են, որ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, և իրենք չեն ուզում, դա քննարկել Հայաստանի Հանրապետության հետ։ Բայց պատմությունը սրանով չի ավարտվում, քանի որ նախկինում էլ ասել ենք ու ասում ենք, որ Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքերից մեկը, որը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, մեզ համար անընդունելի չէ։ Այստեղ, ամեն ինչ չի ավարտվում, քանի որ լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն է առաջանում, օրինակ, ի՞նչ նկատի ունենք տարածքային ամբողջականություն ասելով։ Օրինակ, Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով ի նկատի է ունենում նաև այն տարածքները, որոնք 2021թ. մայիսի իրադարձությունների արդյունքում կամ առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից։ Այս հարցը, համենայն դեպս մեր տպավորություններով, Ադրբեջանի կողմից միանշանակ արձագանք չի ստանում»,-ասաց նա։
Նրա խոսքով, Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս։
«Հաջորդ հարցը, որ ծագում է, այն է, եթե տեսականորեն այդ խնդիրների վերաբերյալ լինի ըմբռնում, դա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի ու չի ունենալու։ Քաղաքական դիրքորոշումների արձանագրման համատեքստում հնչում է, որ այս, Ադրբեջանը Հայաստանի նկատմամաբ տարածքային պահանջներ չունի, բայց երբ խոսակցություն է գնում օրինակ դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է այդ գործընթացի համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել իր ձևակերպմամբ ու բնորոշմամբ «ապօրինի ձևով Հայաստանի Հանրապետությանը հանձնված որոշ տարածքների վերաբերյալ», իրենք Այդ տարածքների անուններն ասում են, խոսում են դրանց մասին։ Չնայած մեծ հաշվով պետք է արձանագրենք, որ նման հարցազրույցներում նրանք սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով, ավարտում Երևանով»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի դիմումի կապակցությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ. Փաշինյան
- Փաշինյան. Այս պահի դրությամբ ունենք 49 զոհ, բայց այս թիվը վերջնական չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան