«Փաստ». Կառավարությունը խնդիր է ունենալու աշխատավարձերի, ինչպես նաև կենսաթոշակների վճարման առումով
«Փաստ» թերթը գրում է.
«Դեռևս ամիսներ առաջ մասնագետները զգուշացնում էին, որ ինչքան էլ կառավարությունը վարկ վերցնի, ինչքան էլ մեծացնի պետական պարտքը, ի վերջո, նման տեմպերով հասնելու է նրան, որ խնդիր է ունենալու առնվազն աշխատավարձերի, չի բացառվում՝ նաև կենսաթոշակների վճարման առումով:
Եվ ահա, վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Փաստ» թերթը պետական կառավարման համակարգի տասնյակ աշխատակիցներից տեղեկություններ է ստացել, որ սեպտեմբերի սկզբին ստացել են միայն աշխատավարձի կեսը: Երբ դիմել են իրենց նախարարությունների հաշվապահություն, իրենց ասել են, որ գումարն ամբողջովին չի փոխանցվել, այդ իսկ պատճառով ստիպված են եղել մասամբ վճարել աշխատակիցներին:
Տեղեկացրել են նաև, որ աշխատավարձի մյուս կեսը հնարավոր կլինի վճարել ամսվա կեսերին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՀՀ իշխանական շրջանակներում կարծում են, որ Ադրբեջանը նման ճնշումներով փորձում է արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը
- «Փաստ». Ընդդիմադիր պատգամավորներին խորհրդարան վերադարձնելու նպատակով իշխանությունները մոտակա օրերին կդիմեն ճնշման տարբեր մեթոդների
- «Ժողովուրդ». Գլխավոր դատախազությունում բոլորը շունչները պահած սպասում են նոր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գալուն
- «Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորների մոտ հայտարարվել էր շարադրության մրցույթ` ընդդիմության վերադարձն ապահովելու թեմայով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա