«Միջազգային հարաբերություններում տիրող իրավիճակը բնորոշվում է մեկ բառով՝ «խառնաշփոթ», որում առավել դժվար է մեր նման երկրներին»
«Հիմա արտաքին քաղաքականության մասին խոսելն այնքան անշնորհակալ գործ է: Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհակարգի հետ ընդհանրապես և արտաքին քաղաքականության մասին խոսելը, գնահատական տալը դժվար բան է, որովհետև միջազգային հարաբերություններում տիրում է մի իրավիճակ, որը կարելի է բնորոշել մեկ բառով՝ «խառնաշփոթ» և այդ խառնաշփոթում առավել դժվար է մեր նման երկրներին»,-պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին՝ ԱԺ-ում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինայնը:
Նա հայտնեց, որ զինված ուժերի բարեփոխման ոլորտում գործադիրը շատ լուրջ քայլեր է ձեռնարկում:
«Վերջերս էլ պտրաստվել է ծրագիր, որ մեր զինվորականների աշխատավարձերը պետք է անգամներով բարձրացնենք»,-հայտնեց Փաշինյանը՝ պարզաբանելով, որ խոսքը գնում է 240 %-ի մասին, որը շեմն է և նրա վրա դեռ պետք է կիրառվեն աշխատավարձի այլ գործակիցներ:
Նա հիշեց, որ 2019-ին էլ էին էականորեն բարձրացրել զինվորականների աշխատավարձը, բայց բազան այնպիսին է, որ էական գնաճի դպքում չեն հասցնում նրա հետևից:
Գործադիրի ղեկավարը հիշեցրեց, որ 2022 թվականին գիտության ֆինանսավորումն ավելացվել է 83 %-ով, իսկ 2020 թվականին կրկնապատկել էին ռազմարդյունաբերության ֆինանսավորումը և փորձեց դրանք կապել պաշտպանության խնդիրների հետ:
«Եթե որևէ մեկն այսօր կասի, որ այսօրվա ռազմարդյունաբերական ընկերությունները պատրաստ են կլանել ավելին, քան կառավարությունն հատկացնում է, լուրջ չընդունեք այդ հայտարարությունը, որովհետև կլանել նշանակում է որոշակի հստակ կանոնակարգերով տեխնիկական հստակ կատարվող աշխատանք, որը պետք է բերի ինչ-որ արդյունքի: Ընդ որում, մենք ելնում ենք նրանից, որ գիտական աշխատանքը շինարարություն չէ՝ կոնկրետ ժամանակահատվածով և այն միշտ չէ, որ վերջնական արդյունքի է բերում, բայց ընթացքում այնքան գիտելիք է գեներացնում, որը հաջորդ պահին չնախատեսված տեղում օգտագործվում է կոնկրետ խնդիր լուծելու համար»,-ասաց Փաշինյանը և հավաստիացրեց, որ այդ ոլորտում էլ հնարավորությունների սղություն չունեն, բայց այլ հարց է, թե ինչքանով են ընկերությունները կարողանում կլանել, վերջնական արտադրանք ապահովել և դրա որակն ապացուցել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով կա պաշտոնապես հաստատված 49 զոհ։
Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ պետք է ասեր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ ըստ քաղաքացիների
- Լինում են իրավիճակներ, երբ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքներ ստեղծելու հետ. Նիկոլ Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը կգնա Ազգային ժողով
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար