«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորների մոտ հայտարարվել էր շարադրության մրցույթ` ընդդիմության վերադարձն ապահովելու թեմայով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխող ուժին օդ ու ջրի պես հարկավոր է ընդդիմությանը խորհրդարան վերադարձնել։ Բանն այն է, որ միջազգային կառույցների, հանրության պահանջն է՝ կոնսենսուսային խորհրդարանում վավերացնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը։ Ընդդիմադիրներին Ազգային ժողով հետողորմյա անելու համար իշխանությունը, որոշ տեղեկություններով, գործի է դրել իր ունեցած բոլոր լծակները: Երեկ տպավորություն էր, թե ՔՊ-ական պատգամավորների մոտ հայտարարվել էր շարադրության մրցույթ` ընդդիմության վերադարձն ապահովելու թեմայով:
Տարբեր լրատվամիջոցներին տված նրանց հարցազրույցներում կարմիր թելի պես ձգվում էր նույն միտքը, որ ընդդիմությունը պետք է վերադառնա խորհրդարան։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ լրագրողներին ինքնակամ հարցազրույց տալու շահագրգռությունն էլ թերևս ընդդիմադիրների մասին հայտարարություն անելն էր, նա ընտրեց գործընկերներին «յուղելու և դաղելու ոճը»:
Նախ ասաց, թե ընդդիմությունը հայտնվել է լուսանցքում, որ լեգիտիմ չէ, միևնույն ժամանակ հավելեց, որ պատրաստ են ծափողջույններով գործընկերներին ընդունել խորհրդարան։ Դրանից բացի, մեր տեղեկություններով, Փաշինյանի հրահանգով իրավապահները դոսյեներ են հավաքում երկու խմբակցությունների պատգամավորների վերաբերյալ, առաջիկայում քրեական գործերի տարափ է սպասվում, ոմանց դեպքում սկսել են նրանց հարազատներից։ Հույս ունեն, որ ճնշումների ճանապարհով ընդդիմադիրներին վախեցնելով՝ խորհրդարան կբերեն»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա