Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխացման փորձերը. ՊՆ
Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխացման փորձերը, մասնավորապես, Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
«Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև մարտական խնդիրները։
Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը 49 է։ Տվյալների լիարժեք ճշտումներից հետո ՊՆ-ն լրացուցիչ տեղեկություն կհայտնի զոհերի և վիրավորների թվի մասին։
Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում նույնպես վիրավորներ կան։
ՊՆ-ն մանրամասն ուսումնասիրում է ադրբեջանական թելեգրամ ալիքներում հրապարակվող տեսանյութերը՝ կապված հայ զինծառայողների հետ, դրանց վերաբերյալ կլինեն հավելյալ պարզաբանումներ»,- նշված է ՊՆ հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ. Հայաստանի դիմումի առնչությամբ կազմակերպվել են սահմանային իրավիճակի կարգավորման մեխանիզմների գործարկման աշխատանքներ
- Պետք է շտապ շատ ներկայացուցչական մի խորհուրդ ձևավորել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Փաշինյան. Այս պահի դրությամբ ունենք 49 զոհ, բայց այս թիվը վերջնական չէ
- Թշնամին հայկական դիրքերի մոտ կրելով կորուստներ, վերադառնում է ելման դիրքեր. ՊՆ
- Սոթքում գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, այրվել են տներ. Համայնքի ղեկավար
- ՊՆ. Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են
- ՊՆ-ն ռազմական կցորդներին ներկայացրել է սահմանային իրադրությունը
- Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՊՆ
- Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՊՆ
- Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. ՄԻՊ
- Ադրբեջանի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ