Փաշինյան. Այս պահի դրությամբ ունենք 49 զոհ, բայց այս թիվը վերջնական չէ
«Այս պահի դրությամբ պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պետք է նաև արձանագրեմ, որ այդ թիվը ցավոք վերջնական չէ»,-ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի, վերստուգվի, նոր հրապարակվի։
«Նախկինում ունեցած ցավալի փորձը հաշվի առնելով՝ մինչև վստահ չենք լինում զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ, որևէ տվյալ չի հրապարակվում։ Պետք է արձանագրեմ, որ մեր զինվորները, սպաները կռվել են անձնուրաց, հերոսաբար։ Հարգանքի տուրք մատուցելով նրանց՝ պետք է ընդգծեմ, որ մարդակային այդ տեսակի վրա է հիմնված մեր պետականությունը, մեր անկախությունը, ինքնիշխանությունը։ Քանի դեռ կան նման մարդիկ, ովքեր վճռական պահին պատրաստ են սեփական կյանքը վտանգի տակ դնել՝ ընդհուպ զոհաբերել հանուն հայրենիքի, դա նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունն ունի ու կունենա ինքնիշխանություն, անկախություն, հայկական պետականությունը կլինի հարատև, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կկարողանա հպարտ լինել իր զավակների համար»,-ասաց նա։
Նա նշեց՝ ինչպես գիտեք, կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերը հարձաողական գործողություններ են իրակաացրել Հայաստանի հանրապետության 4 ուղղություննեով, հետագայում ևս երկու-երեք ուղղություն է ավելացել։
«Ադրբեջանը փորձում է ներկայացնել դա որպես պատասխան Հայաստանի կողմից իրականացված սադրանքների, բայց պետք է միանշանակ արձանագրենք, որ այդ տեղեկոտվությունը բացարաձակպես սուտ է, կեղծ է, չի համապատասխանում իրականությանը»,-հայտարարեց նա։
Փաշինյանի խոսքով, այս պահին մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։
«Պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը գնահատում են իրավիճակը, գնահատում են կորուստները, ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի»,-հայտնեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին հայկական դիրքերի մոտ կրելով կորուստներ, վերադառնում է ելման դիրքեր. ՊՆ
- ՊՆ. Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են
- ՊՆ-ն ռազմական կցորդներին ներկայացրել է սահմանային իրադրությունը
- Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՊՆ