Հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման ուղղությամբ լուրջ փորձագիտական աշխատանք է տարվում. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին համահունչ լուրջ փորձագիտական աշխատանք է տարվում հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման ուղղությամբ, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Այսօր գիշերը հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, այնտեղ տեղի ունեցած լուրջ էսկալացիան։ Տեղի ունեցած զրույցին համահունչ այժմ փորձագիտական մակարդակով ինտենսիվ աշխատանք է տարվում, ավելին չեմ կարող ասել։ Այդ աշխատանքի արդյունքները ստանալուն պես մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը։
Նա նաև հավելել է. «Այստեղ դժվար է գերագնահատել ՌԴ-ի, անձամբ Պուտինի դերը ։ Բնականաբար, նախագահը բոլոր ջանքերը գործադրում է սահմանին լարվածության թուլացմանը նպաստելու համար։ Այդ ջանքերը շարունակվում են»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Պուտինի և Նիկոլ Փաշինյանի՝ գիշերը կայացած հեռախոսազրույցը նպաստել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի հաստատմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան