Այս ամեն ինչի մեղավորը, պատասխանատուն օրվա իշխանությունն է, անձամբ Փաշինյանը. Սաղաթելյան
««Հայաստան» խմբակցությունը հիմա մշակում է իր առաջարկությունները՝ կամ ներկայացնելու ենք այլընտրանքային հայտարարության տեքստ կամ ներկայացված հայտարարության տեքստի մեջ առաջարկելու ենք փոփոխություններ»,- ԱԺ-ում լրագրողերի հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն հայտարարության տեքստ է նախապատրաստել, որը ներկայացվելու է Ազգային ժողովում։
«Պետք է հայտարարության մեջ հստակ կետեր լինեն ստեղծված իրավիճակն ու վարվող քաղաքականությունը փոխելու վերաբերյալ։ Հենց հիմա մեր խմբակցությունն աշխատում է այդ հայտարարության տեքստի վրա, քիչ հետո մենք կներկայացնենք»,- ասաց Սաղաթելյանը։
Հարցին՝ չի՞ հաջողվել իշխող ՔՊ-ի հետ ընդհանուր հայտարարի գալ հայտարարության տեքստի հետ կապված, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Իրենք ունեն տեքստ, այն ամբողջական չէ, այն չի արտացոլում իրավիճակն ամբողջապես, անհրաժեշտ են որոշակի կետեր, որոնք պարտադիր կետով պետք է ներառվեն որպեսզի լինի ամբողջական»։
Սաղաթելյանը հայտարարեց, որ չեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ԱԺ նիստին. «Այս ամեն ինչի մեղավորը, պատասխանատուն օրվա իշխանությունն է, անձամբ Նիկոլ Փաշինյանը, իր վարած քաղաքականության արդյունքում է երկիրը բերել, հասցվել այս իրավիճակին։ Չենք պատրաստվում մասնակցել հարց ու պատասխանին, որովհետև հերթական կրկեսն է լինելու, որևէ բան մեզ չի տալու»։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է քննարկվի կեղծ խաղաղասիրական օրակարգը, որը հանգեցրեց այս ամենին. Արծվիկ Մինասյան
- Թշնամին հայկական դիրքերի մոտ կրելով կորուստներ, վերադառնում է ելման դիրքեր. ՊՆ
- Նիկոլ Փաշինյանը կգնա Ազգային ժողով
- Ճակատենի հատվածում թշնամու կրակոցից խափանված շտապօգնության մեքենայի անձնակազմը ժամանակին լքել է տրանսպորտային միջոցը
- Սյունիքում խաղաղ բնակավայրերը հարձակման են ենթարկում. Թաթոյան
- ՊՆ. Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են
- ՊՆ-ն ռազմական կցորդներին ներկայացրել է սահմանային իրադրությունը
- Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ՊՆ
- Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ ոտնձգություն իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ. «Հայաստան»
- Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՊՆ
- Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. ՄԻՊ
- Ադրբեջանի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է. ՀՀ ՊՆ
- Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ