Արցախի ԱԳՆ. Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է
«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները, Հայաստանի սուվերեն տարածքի ռմբակոծությունները և ուժի կիրառումը։
Այս գործողությունները հանդիսանում են հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ զերծ մնալով ամորֆ և անհասցե կոչերից ու գնահատականներից, կիրառել համապատասխան քայլեր ագրեսորի նկատմամբ։
Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար. ՊԲ
- Ալեն Ղևոնդյան. Ինչ է տեղի ունենում
- Սյունիքում խաղաղ բնակավայրերը հարձակման են ենթարկում. Թաթոյան
- Ստեփանակերտ-Երևան ճանապարհի տարբեր հատվածներ երթևեկության համար կարող է վտանգավոր լինել. Տեղեկատվական շտաբ
- Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. ՄԻՊ
- Ադրբեջանի հարվածներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև ՌԴ և ՀԱՊԿ դեմ, Իրանի տարածաշրջանային շահերին. Քաղաքագետ
- Ադրբեջանի սանձազերծած զինված հարձակումները բացահայտ ագրեսիա են ՀՀ-ի նկատմամբ. Թաթոյան