ՌԴ ԱԳՆ. Ակնկալում ենք, որ հրադադարի մասին պայմանավորվածությունը կկատարվի ողջ ծավալով
ՌԴ ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածերում իրադրության վերաբերյալ։
«Ծայրահեղ մտահոգված ենք սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրադրության կտրուկ սրմամբ։ Կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ իրավիճակի հետագա էսկալացիայից, ցուցաբերել զսպվածություն և խստորեն պահպանել հրադադարը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների։
Սերտ կապի մեջ են ք Երևանի ու Բաքվի հետ։ Ստացել ենք հայկական ղեկավարության խնդրանքը աջակցելու իրավիճակի կարգավորմանը ՀԱՊԿ-ի միջոցով ու համաձայն երկկողմ համաձայնագրերի։
Ակնկալում ենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9։00-ից հրադադարի մասին ողջ ծավալով կիրականացվի։
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ պնդում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վեճերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերը պետք է կարգավորվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով կա պաշտոնապես հաստատված 49 զոհ։
Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ. ԱՆ
- Փաշինյան. Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս
- Փաշինյան. Այս պահի դրությամբ ունենք 49 զոհ, բայց այս թիվը վերջնական չէ
- Թշնամին հայկական դիրքերի մոտ կրելով կորուստներ, վերադառնում է ելման դիրքեր. ՊՆ
- ՊՆ. Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան