«Հրապարակ». ՀՀ իշխանական շրջանակներում կարծում են, որ Ադրբեջանը նման ճնշումներով փորձում է արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոր պատերազմի վտանգը մի քանի օր է՝ կախված է օդում. կրակոցներ Արցախի Կարմիր Շուկայի ուղղությամբ, կուտակումներ Կովսականում, թուրք-ադրբեջանական զորավարժություններ, մինչև 50 տարեկան ադրբեջանցի տղամարդկանց՝ երկրից բացակայելու արգելք։ Նաև լուրեր են տարածվում, թե թշնամին Սյունիքի սահմանին է կուտակվում։
Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախօրեից Արցախի ՊԲ բանակը բերվել է բարձր պատրաստականության, իսկ ՀՀ իշխանական շրջանակներում կարծում են, որ Ադրբեջանը նման ճնշումներով փորձում է հնարավորինս արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը` իր ցանկալի տարբերակով: Այն է՝ պայմանագրում Արցախի և նրա հետագա կարգավիճակի մասին որևէ հիշատակում չպետք է լինի, ինչպես նաև՝ Հայաստանը պետք է համաձայնի Զանգեզուրի միջանցքին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ընդդիմադիր պատգամավորներին խորհրդարան վերադարձնելու նպատակով իշխանությունները մոտակա օրերին կդիմեն ճնշման տարբեր մեթոդների
- «Ժողովուրդ». Գլխավոր դատախազությունում բոլորը շունչները պահած սպասում են նոր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գալուն
- «Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորների մոտ հայտարարվել էր շարադրության մրցույթ` ընդդիմության վերադարձն ապահովելու թեմայով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա